Վերև — ներքև

Չկա վերև չկա ներքև, բոլորն ել հավասար են Աստծո համար: Բոլորն էլ ներքևում են: Բայց մարդիկ իրենց չունեցածի պատճառով իրենց ցածր են դասում: Պետք չէ, որովհետև եթե ունենաս նպատակ կշարժվես առաջ: Երբ ասում ես չունեմ կորցնում ես նպատակտ: Չես շարժվում առաջ: Մնում ես նույնը: Մարդ պետք է ձկտի լավին: Ոչ թե սպասի նրա գալուն: Մենք այն դարում ենք ապրում, որ սովորական մարդկանց հաշվի չեն առնում: Ուշադրություն չեն դարձնում: Արծես չկան մարդիկ: Բոլորին հետաքրքրում է գումարը և եթե ունես գումար վրևում ես, բայց դա այդքան էլ այդպես չէ: Պետք է ապրես ձգտողի դերում, որոնհետև այդպես կյանքը ավելի հետաքրքիր է լինում:

Հեղինակ՝ Յանա Նահապետյան

Advertisements

Վերև — ներքև

Մարդիկ բոլորը իրար հավասար են, բայց մենք ապրում ենք մի կյանքում, մի աստիճանի վրա: Այդ աստիճանը կարծես շարժական լինի՝ մի օր դու այդ աստիճանի վերևում ես, մի օր էլ ներքևում: Կան մարդիկ ովքեր վերևում գտնվելով սկսում են դառնալ եսասեր, բայց, երբ հայտնվում են ներքևում հասկանում են կյանքի իրական իմաստը: Բայց ուշ են հասկանում… Այդ ժամանակ արդեն չեն լինում ոչ ընկերներ, ոչ հարազատներ, ոչ էլ սիրելի անձնավորությունը: Ու դու կորցնում ես ամեն ինչ… Իսկ հետ բերելն անհնար է… ԱՆՀՆԱ՜Ր…

Հեղինակ՝ Մանե Հակոբջանյան

 

Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ

2016-12-31 23.37.33

Ինչ էլ պատահի ընտանիքը կողքիտ է: Ամեն վատ պահի: Ամեն անգամ երբ դու ցավ ես զգում, ընտանիքը միշտ մեչքիտ կանգնած: Միշտ կհասնի քեզ: Վատ պահերին ընկերդ կողքիդ չիլինը, բայց ընտանիքը կա ու կա: Ընտանիքը մի հասկացություն է, որը միախմբված է: Միշտ միասին և միշտ առաջ է գնում՝ միասին: Իրար հասնելով փրկելով, օգնելով: Այ սա եմ ես հասկանում իրական ընտանիք: Շնորհակալ եմ, որ դուք կաք:

Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ

Իմ կարծիքով մարդիկ պետք է հարգեն իրենց ընտանիքի անդամներին, որովհետև այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է, դու հարգում ես մեկին նա էլ հարգում է քեզ:Լինում է որ նորածին երեխային լքում են մայրիկը և հայրիկը, այդպես չպետք է լինի :Ես հարգում եմ իմ ընտանիքի անդամներին,  օգնում եմ ինչով կարողանում եմ,  և նրանք ինձ են հարգում:Ես մտածում եմ, որ կյանքում ամենակարևորը դա ծնողների սերն է որի շնորհիվ մարդը դառնում է լավը ,որովհետև այդ թաքությունը , այդ ջերմ գուրգուրանքը պետք է լինում մարդուն:Կան շատ երեխաներ, որոնք մնում են առանց ընտանիքի, առնաց այդ թաք գուրգուրանքի և գնում են թափառելու սառը փոխոցները:

ՀԵղինակ՝ Գարիկ Բարխուդարյան

Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ

Բոլոր մարդիկ էլ թերություններ ունեն: Այդպես մարդ չկա, որ նա թերություն չունենա: Եթե մարդ լավ գործեր է անում, դպրոցում գերզանց է և սիրում է իր ծնողներին նա արժանի է իր ընտանիքին: Ընտանիքը եթե սիրում է իրենց որդուն, իր համար միշտ լավն են ցանկանում, ուրեմն ընտանիքը արժանի իրենց որդուն: Ընտանիքում պետք է մեկը մյուսին հարգի և սիրի: Այդպիսիով ամեն մեկս արժանի կլինեք իրար:

Հեղինակ՝ Մարտին Աթոյան

Ես արժանի եմ իմ ընտանիքին

Այո կարծում եմ, որ ես իրոք արժանի եմ իմ ընտանիքին, նրանք էլ ինձ: Ես ունեմ լավ ընտանիք՝ ծնողներ, ովքեր հոգ են տանում իմ մասին, օգնում են ինձ լինել ամեն ինչում կատարյալ, լինել լավը, սիրել ու հարգել մեծերին ու հարազատներիս: Նրանք ինձ սովորեցնում են այն ամենը լավ բանը, ինչ իրենց մեջ ես տեսնում եմ ու գնահատում եմ, նրանք իրենց կյանքի փորձը և գիտելիքները փոխանցում են ինձ: Ես արժանի եմ նրանց և նրանք էլ ինձ…

Հեղինակ՝ Ռուզան Մինասյան

Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ:

Ընտանիքը ամենակարևոր բանն է մեր կյանքում: Մեր ծնողները, քույրերը, եղբայրները՝ շատ մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում : Լիարժեք ընտանիքը լինում է երջանիկ՝ իրար սիրող անդամներով: Մանկուց ինձ սովորեցրել են լինել ընտանիքին սիրող երեխա: Հենց այդ պատճառով հիմա այնպիսին եմ ինչպիսին կամ: Ծնողներս տալիս են սեր, երջանկություն, ճիշտ խորհուրդներ, մի խոսքով այն ամենը ինչ պետք են գալիս կյանքի ընթացքում, իսկ ես նրանց փոխհատուցում եմ իմ լավ սովորելով, սիրով ու հարգանքով: Չէ որ նրանք են ինձ տվել այդ իրավունքը: Եթե նրանք չլինեին ես չէի ապրի այս աշխարհում, եթե նրանք չլինեին ես չէի ճանաչի ու հարազատ չէի համարի այն մարդկանց, ովքեր հիմա իմ կողքին են: Ծնողներս միակն են այս աշխարհում ում կարող եմ հանգիստ վստահել, վստահել ու վստահել… Ու այդ մարդկանց ես պիտի հիմա միայն շնորհակալություն հայտնեմ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԴՈՒՔ ՏՎԵԼ ԵՔ ԻՆՁ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ…

Հեղինակ՝ Մանե Հակոբջանյան

Երգը՝ զենք

Երգը ոչ միայն մարդու այլ նաև մի ողջ ազգի զենքը կարող է լինել: Երգը դա մարդու հոգեվիճակն է արտահայտում, նաև երգը մարդու, ինչու նաև ոչ ողջ ազգի նկարագիրն է ու նաև մի ամբողջ ազգի պատմություն:  Այո, ժամանակ է եղել երբ մեր հայրենիքի զենքը եղել է Կոմիտասի երգերը, որը փրկել ու ամոքել է շատ ու շատ վշտացած հոգիներ, կյանք տվել մարած հույսերին: Երգը կյանք է, կյանքն էլ զենք…..

Հեղինակ՝ Ռուզան Մինասյան

Երգը՝ զենք

Մարդու ձեռքին զենք կարող է դառնալ ամեն ինչ: Կարևորը մարդու ցանկությունն է: Երգը կարող է զենք դառնալ և գերել մարդկանց սրտերը: Երգի միջոցով տարածվում է մշակույթ: Երգը իր ձայնեղությամբ, մեղեդիությամբ կարող է գրավել շատ սրտեր և հոգիներ: Այդ դեպքում երգը դառնում է զենք և առանց զոհեր տալու գրավում տարածքներ: Երգը իր ասելիքով շատ բան կարող է պատմել և հուզել շատերին:

Հեղինակ՝ Նարե Խաչատրյան

Երգը՝ զենք

Երգը այնպիսի մի բան է որը մարդուն կարող է փոխել վարկանական:Երգը դա մշակույթն է ամեն երկիր ունի իր երգը:Ես այն մարդկանցից եմ որի վրա շատ արաջ է ազդում երաժշտությունը:Ինձ վրա ավելի արագ է ազդում աշխույժ երաժշտությունը քան տխուրը:Երգը իմ կյանքի երկրորդ մասն է ես ամեն օր լսում եմ ինձ դուր եկած երաժշտությունները:Հիմա հայերը չեն լսում կամ երգում հայկական երգեր բոլորը լսում են արտասահմանյան երգեր:

Հեղինակ՝ Գարիկ Բարխուդարյան