Ինչու ենք մենք հասկանում արժեքը երբ կորցնում ենք

images (3)

Մենք կյանքում ունենք շատ բաներ, բայց չենք գմահատում, իսկ երբ կորցնում ենք, միայն այդ ժամանակ ենք հասկանում, որ նրանք շատ ավելի արժանավոր են և մեզ պետք են, ինչքան մենք էինք իրենց համարում այն ժամանակ:Դա նաև ոչ միայն վերաբերվում է մեր իրերին, այլ նաև մեր հարազատներին:Երբ ունենք իրենց և երբ իրենք մեզ հետ են մենք նրանց հետ սովորական ենք, կարծես նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց երբ նրանք գնում են արտասահման կամ էլ չեն լինում, մենք սկսում ենք կարոտել և հասկանում ենք, որ ամեն վարկյանը մեր հարազատների հետ արժեք ունի և կարևոր է:Գնահատեք կյանքում այն ինչ ձեզ տրվում է:շ

Հեղինակ՝ Անի Արղության

Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել

images (2)

Կույր հասկացողությունը ունի մեծ նշանակություն:Կույր անվանում են, ոչ միայն այն մարդուն, որը ունի խնդիրներ այլ նաև այլ մարդկանց:Այն մարդիկ են համարվում կույր, որոնք չեն հասկանում իրավիճակը, չեն տեսնում իրենց դավաճանող և խափող մարդկանց:Լինել կույր ամենալավ բաներից մեկն է, այդ պատճառով էլ մարդիկ երբեմն իրենց ձևացնում են կույր:Կույր լավ է լինել, քանի որ այդպես դու չես նկատում և չես հոգում խնդիրենրը, աչք ես փակում այն մադկանց վրա, ովքեր վատն են, ձևացնելով թե չես տեսնում:Այդպես հեշտ է, բայց այդպես են անում միայն թույլ մարդիկ, իսկ ուժեղները պարզ նայում են փորձության վրա, այլ ոչ թե ձևացնում թե կույր են:

Հեղինակ՝ Անի Արղության

Երբ ուրախությունից կորցնում ենք մեզ…….

download (4)

Մարդը շատ էմոցիոնալ էակ է………….և ամեն մարդ ունի իր տարբերակը ուրախանալու, որոնցից ամենաշատ մասը այն մարդիկ են, որոնք ուրախությունից իրենց կորցնում են:Երբ դու մի բան շատ ես ուզում, դա դառնում է քո նպատակը և ամենակարևորը երբ քեզ թողնում են դու այնքան ես ուրախանում, որ կորցնում ես գլուխդ և աշխարհում քեզ համար էլ ոչինչ չի հետաքրքրում:Ուրախությունը բոլորը համարում են շատ լավ բան, բայց եթե չարաշահել ուրախությունը, ապա դու չես հասկանա ինչ ես անում և դա արդեն կարող է բերել վատ հետևանքների……….

Հեղինակ՝ Անի Արղության

Ագահություն…..

file_41756_2268897

Ագահությունը շատ վատ բան է։ Բայց կան մարդիկ, որ ագահ են։ Շատ հարուստ են, բայց էլի ու էլի են ուզում հարստանալ։ Այդպիսի մարդկանց ես չեմ սիրում։ Կան մարդիկ, որ փոքր հասակում ագահ չեն եղել, բայց հետո, երբ մեծացել են, տեսել են, որ իրենց ընկերները կամ բարեկամները ինչ-որ մի բան ունեն, որ նա չունի և սկսել է այդ մարդը լինել ագահ և ոչ մեկին չի թողել վերցնել իր իրերը կամ դիպչել դրանց։ Կան մարդիկ, որ փոքր հասակից ագահ են եղել, բայց հետո մեծացել են և հասկացել են, որ դա այդքան էլ լավ բան չէ։ Այդ մարդկանց մեջ արթնացել է խիղճը և նրանք սկսել են միմյանց օգնել։ Կա նաև երրորդ տարբերակը։ Մարդ միշտ եղել է ագահ և միշտ լինելու է, որովհետև նա չի մտածում ուրիշների մասին։ Միայն ուզում է, որ նա հարուս լինի, ունենա շատ-շատ բաներ։ Ագահ մարդկանց այդքան էլ չեն սիրում, որովհետև եթե ինչ-որ մեկը քեզ թույլ չի տալիս դիպչել իր իրերին կամ վերցնել նայել, դու արդեն նրա մասին վատ կարծիք ես կազմում, մտածում ես, որ նա ագահ է։ Ինչպես ասել է հռոմեցի փիլիսոփա Սենեկան «Ամենամեծ հարստությունն ագահության բացակայությունն է»

Հեղինակ՝ Մարիամ Հովհաննիսյան

Պլանավորված ժամանակ, թե ոչ…..

Կարծում եմ ապագա կյանքը պլանավորել չի կարելի, քանի որ կյանքի ընթացքում լինում են շատ պատահարներ, որոնց մասին մենք չենք  իմասնում: Սակայն կարելի է  պլանավորել օրը, որպեսզի կանոնավոր կարողանաս իմանալ, թե երբ ինչ ես անելու: Ամեն ինչ շիլաշփոթ կդառնա, եթ մենք չպլանավորենք , չբաշխենք մեր տվյալ օրվա անելիքները: Կայնքը բաղկացած է օերից, սակայն, եթե պլանավորում ես օրտ, չի նշանակում դու պլանավորում ես կյանքդ: Կյանքը պլանավորել նշանակում է, ինչպես օրինակ ես հայտնեմ, որ տաս տարուց ես ամուսնանալու եմ, ունենալու եմ այսքան երեխա, որոնցից այսքանը աղջիկ, այսքանը տղա: Դա սխալ էև պետք չէ այդպես անել, քանի որ մենք չգիտենք հաջորդ վայկյանին ինչ է մեզ սպասվում:

Հեղինակ՝ Նարեկ Արշակյան

Մենակություն…….

images (1)

Մենակություն… Մենակություն… Մենակություն… Ամենասարսափելի բանն է կյանքում, քանի որ դա կարող է լինել մի ակնթարթ, և դու մնացիր մենակ: Չգիտեմ` ինչու է այդպես, բայց ես վախենում եմ մենակությունից, մենակ մնալուց… Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր սիրում են մենակությունը, իսկ ինչու, եթե կարելի է լինել մարդկանց կողքին, շփվել: Իմ կարծիքով, մարդիկ կարող են մենակությունից խելագարվել` չշփվելով մարդկանց հետ: Ես սա չեմ ասում այն մարդկանց համար, ովքեր սիրում են մենակությունը… Ոչ, ես նաև մտածում եմ, որ մարդիկ մենակության մեջ կարող են մտածել իրենց ձևով, լինել իրենց կարծիքին, բայց… Բայց ինձ համար այն մարդն է ուժեղ, ով լինելով մարդկանց հետ` կարողանում է իր կարծիքը նույնպես արտահայտել: Ես չեմ սիրում մենակությունը, բայց չեմ էլ սիրում մարդկանց ամբոխը կամ բարձր աղմուկ… Չեմ էլ ասում, որ շատ եմ սիրում լռությունը, լռությունն ինձ համար մենակություն է:

Հեղինակ՝ Մերի Թոռունյան

Ընկերության մանրուքները……….

images

Ընկերության մանրուքները……

Ընկերության մանրուքները……….երբ մենք սկսում ենք ընկերություն, ոմանք մտածում են մանրուքների մասին, օրինակ՝ իմ ընկերուհին պիտի լինի գեղեցիկ, հարուստ և այլն:Այդպիսի մարդիկ ընկեր չեն փնտրում, այլ օգտագործելու իր:Այդ ամեն ինչը անում են ագահ մարդիկ:Ընկերության մեջ մանրուք չկա, քանի որ ընկերների համար կապ չունեն այդ մանրուքները:Ընկերության մեջ նաև ասում են, որ եթե մենք կռվեցինք, ուրեմն էլ չենք հաշտվի, բայց դա անհնար է, որովհետև իսկական ընկերները շատ արագ հաշտվում են:Եթե դու զգում ես, որ ընկերդ չի ուզում քեզ հետ հաշտվի ու պատճառներ է փնտում կռվելու, դա նշանակում է, որ նա քեզ հետ շփվել է միայն մանրուքների համար…..

Հեղինակ՝ Անի Արղության

Ընկնել, թե՞ ոչ

Տանից լավ տեղ չկա………

Կան շատ տեղեր և վայրեր, որտեղ ցանկանում ես լինել: Տեսնել և հիանալ այնտեղի գեղեցկությամբ: Մարդիկ հաճախ թողնում են և հեռանում: Գնում են ապրելու ավելի լավ վայրերում: Բայց վերջ ի վեջո վերադառնում են իրենց տուն: Վերադառնում են և հասկանում, որ ինչքան էլ վատ լինի իրենց տան պայմանները՝ միևնույն է իրենց տանից լավ տեղ չկա: Մարդ ինչքան էլ հեռու լինի իր տանից նա միշտ հիշում է իր  տունը և ուզում է վերադառնալ այնտեղ: Միշտ պետք է հիշել, որ տանից լավ տեղ չկա:

Հեղինակ՝ Նարե Խաչատրյան

Կյանք թե ժամանակ

Կյանք թե ժամանակ, ժամանակ թե կյանք ինձ համար երկուսն Էլ կարևոր են: Մարդ առանց կյանքի չի կարող գոյատևելՙ իսկ կյանքը ինքնին ժամանակ է: Ժամանակն է ցույց տալիս կյանքի տևողությունը: Մարդն առաջնորդվում է ժամանակով՝ րոպեով, ժամով, օրով, շաբաթով, տարով…. Ժամանակով էլ կայնքը դառնում է կյանք: Կյանքն է ժամանակ, թե ժամանակն է կյանք… Մեկը մյուսի լրացումն է… Առանց ժամանակ կյանք չկա, և առանց կյանք ժամանակ չկա: Ապրենք մեր կյանքը գնահատելով ժամանակը:

Հեղինակ՝ Նարե Խաչատրյան