Իմ աշխարհի տերն ու հյուրը

Իմ աշխարհը՝ դա իմ տունն է: Ես որպես տեր լավ եմ զգում ինձ այնտեղ: Յուրաքանչյուր տեր  պետք է իր աշխարհը, իր իրերը պահի և պահպանի: Ես եմ պատասխանատու իմ իրերի, իմ աշխարհի համար: Ցանկացած ուրիշ վայրում ես հյուր եմ: Այդ ժամանակ ես ինձ պետք պահեմ  համեստ, հարգեմ ու ենթարկվեմ նրանց օրենքներին: Իմ աշխարհում ես պիտի հարգանքով վերաբերվեմ հյուրերին, բայց ինձ դուր չի գա, եթե իմ տանը, իմ աշխարհում հյուրերը չհարգեն  իմ օրենքները:

Հեղինակ՝ Մարտին Աթոյան

Միակ ձևը փորձ անելն է

Եթե միակ ձևը փորձ անելն է, ուրեմն պետք է փորձել: Կյանքի փորձ ձեռք բերելու համար պետք է սեփական գիտելիքներով ու աշխատանքով հասնես որևէ բանի: Կյանքի փորձը ձեռք են բերում երկար տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ: Այդ գիտելիքներով մարդիկ կարողանում են շատ բաների հասնել: Եթե իմ հետ այդպիսի բան պատահեր, ես կընտրեի փորձը:

Հեղինակ՝ Մարտին Աթոյան

Ուտե՞լ, թե հիանալ …

Կար չկար մի գեղեցիկ, փոքրիկ ձիուկ: Նա սիրում էր իրեն շրջապատող բնությունը: Առավոտից մինչ ուշ երեկո նա վազվզում և թռչկոտում էր բացատում: Մի առավոտ, երբ ձիուկը նոր էր արթնացել նա նկատեց մի գեղեցիկ ծաղիկ, որը շողում էր արևի շողերի ներքո: Ակամայից մի պահ ձիուկը ձքվեց դեպի ծաղիկը: Բայց ծաղիկը այնքան անուշ էր բուրում, որ ձիուկը չէր կարողանում ծաղիկը ուտելու գայթակղությունից իրեն ետ պահել: Նա արդեն մոտ էր քնքուշ ծաղիկին և ուր որ էր պիտի ուտեր ախորժալի ծաղիկը, բայց հանկարծ նա մտածեց “ուտել, թե հիանալ”:Հանկարծ նա բացականչեց

-Իհարկե հիանալ:

Հեղինակ` Ռուզան Մինասյան

Միակ ձևը փորձ անելն է

Փորձել…փորձել…փորձել: Ամեն ինչի ելքը դա փորձելն է: Միշտ առաջ գնալը լինում է բարդ և երբեմն այդ բարդության և ոչ ստույգ արդյունքի համար մենք սկսում ենք կասկածել և թողնում ենք մեր նպատակը:Թողնում և ասում, որ չենք կարող:Դա ճիշտ որոշում չէ, քանի որ մարդու կյանքը հենց ստեղծված է բարդությունների համար, իսկ եթե մենք ամեն բաներից թողնենք մեր նպատակը, ապա կյանքը մեկ ակնըթարթում կանցնի և մենք չենք հասկանա ինչպես անցավ կյանքը…:Միշտ փորձեք և գնացեք առաջ…

Հեղինակ՝ Անի Արղության

Ես՝ ամպրոպից հետո

Կյանքի ամենամեծ ամպրոպը վեճն է։ Չկա այդպիսի մարդ, ով իր կյանքում գոնե մեկ անգամ վիճած չլինի։ Ես նույնպես շատ անգամ եմ հանդիպել ամպրոպների, սակայն ամեն բան անում եմ, որ չտեսնեմ ուրիշ ամպրոպներ։ Վեճերը վատ են ազդում մարդկանց վրա։ Ես կյանքի ամպրոպից հետո հայտնվում եմ լարված իրավիճակում։ Վեճերի, ամպրոպների ժամանակ ես երբեմն իմ մեջ եմ պահում իմ ջղայնությունը, սակայն հետո ես մեկ ուրիշի վրա գոռալով, նեղացնում եմ ուրիշներին։ Վեճերը շատ տհաճ են ինձ համար։ Եթե կյանքում վեճեր չլիներ ինչ լավ կլիներ։ Աշխատեք ապրել այնպես, որ ձեր կյանքի ճանապարհին ամպրոպների չհանդիպեք։

Հեղինակ՝ Մերի Զաքոյան

Ժպտուն ծաղիկը

Կար չկար մի վայր կար, որ կոչվում էր Ծաղկունքանյոս։ Ծաղկունքանյոսում այնքան շատ ծաղիկներ կային։ Մի անգամ մի աղջիկ ցանկացավ քաղել այդ ծաղիկները։ Այնտեղի պահակը՝ Բարիասիրտը թույլ չտվեց։ Աղջիկը նեղվեց, իսկ Բարիասիրտը նրան ասաց, որ գոնե մեկը քաղի։ Աղջիկը ուրախ-ուրախ վազեց և մտածեց, որ մեկը քաղի։ Նա օգնություն խնդրեց այնտեղի ծաղիկների ուսուցչին՝ Ծաղկագիտակին։ Ծաղկագիտակը նրան տարավ մի հատված, որտեղ մի գեղեցիկ և մեծ ծաղիկ կար։ Նա ասաց, որ այդ ծաղիկը անթառամ է։ Նրան բոլորը անվանում են Անթառմիկուս։ Աղջիկը ուրախացավ և փորձեց պոկել այն, սակայ չկարողացավ։ Նա օգնություն խնդրեց այնտեղի ծաղիկներ խնամողին՝ Ուժակուկասին։ Ուժակուկասը արդեն պոկում էր ծաղիկը, երբ աղջիկը բղավեց «ոչ՜»։ Ուժակուկասը հասցրեց կանգ առնել։ Աղջիկը նկատել էր մի փոքրիկ ծաղիկ, որը ուներ բերան և ժպտում էր։ Նա քաղեց այդ ծաղիկը և վազեց տուն։ Անցել են հազարավոր դարեր այս պատմությունից և Ծաղկունքանյոսը վերացել է, սակայն այդ փոքրիկ ծաղիկը մինչև հիմա պահպանվել է։ Այդ ծաղիկը պահպանվել է իր ժպտերեսության շնորհիվ։ Նրան ինչ լիներ մեկ է ժպտում էր։ Ահա այսպիսի պատմություն Ժպտուն ծաղիկի մասին։ Աշխատեք լինել ուրախ և միշտ ժմտալ, որովհետև ժպիտը փոխում է ամեն բան։

Հեղինակ՝ Մերի Զաքոյան

Ուրախ փողոցը

Մի անգամ երբ գնում էի դպրոց հանկարծ տեսա հետաքրքիր ու գունավոր հետքեր։ Ես չհասկացա թե ինչպես գնացի այդ հետքերով ու շեղվեցի ճանապարհից լրիվ մոռացանալով դպրոցի մասին։ Ես ուղղակի ապշահար կանգնել էի մի փողոցում, որտեղ անեն ինչ գունավոր էր և բոլորը ժպտում էին։ Հանկարծ ինձ մոտեցավ մի գունավոր շորերով չափից դուրս ուրախ մարդ։ Նա ինձ հետ ծանոթանալուց հետո ցանկացավ ինձ հետ շրջել փողոցով և ծանոթացնել ինձ փողոցին։ Ես իհարկե համաձայնվեցի և մենք սկսեցինք մեր փոքրիկ բայց շատ հետաքրքիր ճամփորդությունը։ Նա ասաց, որ փողոցը կոչվում է՝ Ուրախուկ։ Նա ավելացրեց, որ նրանց առաջին հյուրը ես եմ, որովհետև դեռ չի գտնվել բացի իրենցից և ինձանից մի մարդ ով այդքան բարի ու ժպտասեր է։ Պարզվեց, որ այնտեղ ընկնելու համար պետք է լինես բարի, միշտ ժպտաս, պահպանես բնությունը, լինես ընկերասեր և սիրես արկածնեի մեջ ընկնել։ Նա ինձ ցույց տվեց իրենց տները, խանութները, ծանոթացրեց փողոցի ամեն մասին։ Նա ինչոր կախարդական խոսքեր ասեց և մենք հայտնվեցինք մի վայրում, որտեղ կային այն ամենը, ինչը կգտնես դպրոցներում։ Նա ասաց, որ մենք հայտնվեցինք Ուրախուկի դպրոցում։ Ես հենց այդ պահին հիշեցի, որ դասիցս ուշացել եմ և վազեցի հետ սակայն չկարողացա դուրս գալ այդ փողոցից։ Փաստորեն ուրախ փողոց հայտնվելուց հետո, բոլորը էին, բացի այն մարդկանցից, ովքեր գտնվում են Ուրախուկում։ Ինձ ասացին, որ մենք չպիտի գնանք չար մարդկանց մոտ, որպիսի մենք էլ չչարանանք։ Ես սկսեցի արտասվել և հանկրծ լսեցի մայրիկիս ձայնը։ Ես բացեցի աչքերս և տեսա մայրիկիս, որ ինձ փորձում էր արդնացնել, որպեսզի դասիցս չուշանամ ։ Ես հասկացա, որ այն ամենը ինչ եղել էր ուղղակի երազ էր։

Փառք Աստծո․․․

Հեղինակ՝ Մերի Զաքոյան

Ուտե՞լ, թե հիանալ

Իմ կարծիքով ուտելու բանը պետք է ուտես, իսկ հիանալունը հիանաս: Օրինակ ծաղիկներ տեսնելուց պետք է հիանաս: Իսկ եթե տեսնում ինչ, որ ուտելու բան պետք է ուտես: Հիանալ պետք է կարողանա ամեն մարդ: Եթե մարդ կարողանա լսել նա նույն պես կարող է հիանալ: Հիանալ կարող են մկիայն նրանք ովքեր տեսնում են: Ես նկատի չունեմ կույրերը չեն կարող հիանալ: Կույրերը լսելով կարող են հիանալ: Ես նկատի ունեմ, որ մարդ պետք է ունակ լինի տեսնել ամեն մի բանի մեջ առտառոց բան և հիանալ: Իմ կարծիքով միայն այդպիսի հատկություն պետք է ունենա մարդ, որ հիանա: Բայց կան նաև ուրիշ բաներ որոնցով մարդ կարող է հիանալ: Դա մեծ պատկերացում ունենալն է: Եթե մարդ ունի մեծ պատկերացում ապանա ոչ միայն կտեսնի առտառոց բաներ այլև օրինակ նկարին կավելացնի ինչ, որ մի բան և կսկսի իր ստեծածով հիանալ:

Հեղինակ՝ Յանա Նահապետյան

Իմ աշխարհի տերն ու հյուրը

Աշխարհ․․․ Ամեն մարդ իր սրտի խորքում ունի իր փոքրիկ աշխարհը, որտեղ նա հրավիրում է տարբեր մարդկանց։ Մարդիկ իրենց վայել տեղ են գտնում սրտի մեջ։ Իմ սրտի խորքում թաքնվել է մի հեքիաթային աշխարհ, ում տերերն են իմ ընտանիքի անդամները։ Իմ աշխարհը հյուրընկալ է։ Ես ունեմ շատ-շատ հյուրեր։ Նրանց մի մասը գտնվում է գեղեցիկ կողմում, մյուսը տգեղ կողմում։ Իմ կարծիքով իմ աշխարհը մի փոքրիկ շրջան է, շրջանի մեջ կան բազմաթիվ սենյակներ։ Շրջանը բաժանված է երկու հավասար մասերի։ Մի մասում կան շատ գեղեցիկ իրեր։ Այդ մասը վառ ու հետաքրքիր երանգներից է կազմված։ Մյուս մասում ամեն ինչ մուգ է և տգեղ։ Այդ մասում գտնվում են այն մարդիկ ովքեր իմ վատ հյուրերն են։ Ահա թե ինչպիսին է իմ աշխարհը, նրանց տերերն ու հյուրերը։ Իսկ երբևիցե մտածել եք, թե ինչպիսի տեսք ունի ձեր աշխարհը։

Հեղինակ՝ Մերի Զաքոյան

Ես՝ ամպրոպից հետո

Ամպրոպ է, կայծակ: Ամպրոպից դղռդում է ողջ պրջապատը: Մարմնովս սառսուռ է անցնում:Կարծես անձրև է գալու: Բայց մինչ անձրևը կգա նորից ամպրոպ է ու կայծակ, նորից սարսուռ: Վերջապես անձրև տեղաց: Օդը մաքրվեց, պատշգամբում նստած շնչում եմ մաքուր օդը և զմայլվում բնության գեղեցկությամբ տեսնելով ծառեր ծաղիկներ և կանաչապատ տարացքներ: Ամպրոպից հետո կարծես իմ հոգին մաքրվում է:

Հեղինակ՝ Նարե Խաչատրյան