Ինչ էլ պատահի ընտանիքը կողքիտ է: Ամեն վատ պահի: Ամեն անգամ երբ դու ցավ ես զգում, ընտանիքը միշտ մեչքիտ կանգնած: Միշտ կհասնի քեզ: Վատ պահերին ընկերդ կողքիդ չիլինը, բայց ընտանիքը կա ու կա: Ընտանիքը մի հասկացություն է, որը միախմբված է: Միշտ միասին և միշտ առաջ է գնում՝ միասին: Իրար հասնելով փրկելով, օգնելով: Այ սա եմ ես հասկանում իրական ընտանիք: Շնորհակալ եմ, որ դուք կաք:
Month: October 2017
Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ
Իմ կարծիքով մարդիկ պետք է հարգեն իրենց ընտանիքի անդամներին, որովհետև այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է, դու հարգում ես մեկին նա էլ հարգում է քեզ:Լինում է որ նորածին երեխային լքում են մայրիկը և հայրիկը, այդպես չպետք է լինի :Ես հարգում եմ իմ ընտանիքի անդամներին, օգնում եմ ինչով կարողանում եմ, և նրանք ինձ են հարգում:Ես մտածում եմ, որ կյանքում ամենակարևորը դա ծնողների սերն է որի շնորհիվ մարդը դառնում է լավը ,որովհետև այդ թաքությունը , այդ ջերմ գուրգուրանքը պետք է լինում մարդուն:Կան շատ երեխաներ, որոնք մնում են առանց ընտանիքի, առնաց այդ թաք գուրգուրանքի և գնում են թափառելու սառը փոխոցները:
ՀԵղինակ՝ Գարիկ Բարխուդարյան
Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ
Բոլոր մարդիկ էլ թերություններ ունեն: Այդպես մարդ չկա, որ նա թերություն չունենա: Եթե մարդ լավ գործեր է անում, դպրոցում գերզանց է և սիրում է իր ծնողներին նա արժանի է իր ընտանիքին: Ընտանիքը եթե սիրում է իրենց որդուն, իր համար միշտ լավն են ցանկանում, ուրեմն ընտանիքը արժանի իրենց որդուն: Ընտանիքում պետք է մեկը մյուսին հարգի և սիրի: Այդպիսիով ամեն մեկս արժանի կլինեք իրար:
Հեղինակ՝ Մարտին Աթոյան
Ես արժանի եմ իմ ընտանիքին
Այո կարծում եմ, որ ես իրոք արժանի եմ իմ ընտանիքին, նրանք էլ ինձ: Ես ունեմ լավ ընտանիք՝ ծնողներ, ովքեր հոգ են տանում իմ մասին, օգնում են ինձ լինել ամեն ինչում կատարյալ, լինել լավը, սիրել ու հարգել մեծերին ու հարազատներիս: Նրանք ինձ սովորեցնում են այն ամենը լավ բանը, ինչ իրենց մեջ ես տեսնում եմ ու գնահատում եմ, նրանք իրենց կյանքի փորձը և գիտելիքները փոխանցում են ինձ: Ես արժանի եմ նրանց և նրանք էլ ինձ…
Հեղինակ՝ Ռուզան Մինասյան
Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ:
Ընտանիքը ամենակարևոր բանն է մեր կյանքում: Մեր ծնողները, քույրերը, եղբայրները՝ շատ մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում : Լիարժեք ընտանիքը լինում է երջանիկ՝ իրար սիրող անդամներով: Մանկուց ինձ սովորեցրել են լինել ընտանիքին սիրող երեխա: Հենց այդ պատճառով հիմա այնպիսին եմ ինչպիսին կամ: Ծնողներս տալիս են սեր, երջանկություն, ճիշտ խորհուրդներ, մի խոսքով այն ամենը ինչ պետք են գալիս կյանքի ընթացքում, իսկ ես նրանց փոխհատուցում եմ իմ լավ սովորելով, սիրով ու հարգանքով: Չէ որ նրանք են ինձ տվել այդ իրավունքը: Եթե նրանք չլինեին ես չէի ապրի այս աշխարհում, եթե նրանք չլինեին ես չէի ճանաչի ու հարազատ չէի համարի այն մարդկանց, ովքեր հիմա իմ կողքին են: Ծնողներս միակն են այս աշխարհում ում կարող եմ հանգիստ վստահել, վստահել ու վստահել… Ու այդ մարդկանց ես պիտի հիմա միայն շնորհակալություն հայտնեմ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԴՈՒՔ ՏՎԵԼ ԵՔ ԻՆՁ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ…
Հեղինակ՝ Մանե Հակոբջանյան
Երգը՝ զենք
Երգը ոչ միայն մարդու այլ նաև մի ողջ ազգի զենքը կարող է լինել: Երգը դա մարդու հոգեվիճակն է արտահայտում, նաև երգը մարդու, ինչու նաև ոչ ողջ ազգի նկարագիրն է ու նաև մի ամբողջ ազգի պատմություն: Այո, ժամանակ է եղել երբ մեր հայրենիքի զենքը եղել է Կոմիտասի երգերը, որը փրկել ու ամոքել է շատ ու շատ վշտացած հոգիներ, կյանք տվել մարած հույսերին: Երգը կյանք է, կյանքն էլ զենք…..
Հեղինակ՝ Ռուզան Մինասյան
Երգը՝ զենք
Մարդու ձեռքին զենք կարող է դառնալ ամեն ինչ: Կարևորը մարդու ցանկությունն է: Երգը կարող է զենք դառնալ և գերել մարդկանց սրտերը: Երգի միջոցով տարածվում է մշակույթ: Երգը իր ձայնեղությամբ, մեղեդիությամբ կարող է գրավել շատ սրտեր և հոգիներ: Այդ դեպքում երգը դառնում է զենք և առանց զոհեր տալու գրավում տարածքներ: Երգը իր ասելիքով շատ բան կարող է պատմել և հուզել շատերին:
Հեղինակ՝ Նարե Խաչատրյան
Երգը՝ զենք
Երգը այնպիսի մի բան է որը մարդուն կարող է փոխել վարկանական:Երգը դա մշակույթն է ամեն երկիր ունի իր երգը:Ես այն մարդկանցից եմ որի վրա շատ արաջ է ազդում երաժշտությունը:Ինձ վրա ավելի արագ է ազդում աշխույժ երաժշտությունը քան տխուրը:Երգը իմ կյանքի երկրորդ մասն է ես ամեն օր լսում եմ ինձ դուր եկած երաժշտությունները:Հիմա հայերը չեն լսում կամ երգում հայկական երգեր բոլորը լսում են արտասահմանյան երգեր:
Հեղինակ՝ Գարիկ Բարխուդարյան
Երգը՝ զենք
Երգը որպես զենք կարող ենք օգտագործել: Այն օգտագործում ենք երբ տխուր ենք լինում: Այդ երգը տխուրթյանը հաղթահորում է և մենք մեզ ուրախ ենք զգում: Այն օգտագործում ենք երբ, որ նյարդանացած ենք լինում մեր սիրելի երգն ենք միացնում և հանգստացնում ենք: Երգը կարող է բուժել մարդուն հիվանդություններից, խանգարումներից: Այսպիսով մենք կարող ենք երգը օգտագործել երգը որպես զենք:
Հեղինակ՝ Մարտին Աթոյան
Երգը ՝զենք
Մեր ՀԱՅ պապերը ապրել են հայաստանում ստեղծագործել այստեղ, ապրել ու կերտել իրենց ապագան: Նրանք ունեին տարբեր սովորույթներ, բայց ամենից շատ սիրում էին աշխատելիս երգել՝ ասես մխիթարանք իրենց սրտերին: Երգը նրանց զենքն էր՝ մեր ՀԱՅ նախնիների զենքը: Աշխատելիս՝ աշխատանքի, քնելուց՝ օրորոցային այդ երգերը փոխանցվեցին սերընդեսերունդ, սակայն հասնելով մեզ կարծես թաքնվեցին մեզնից ոմանց սրտերի անկյուններից մեկում: Ու հիմա շատ քչերն են, որ հաշվի են առնում երգի կարևորությունը, նրանց համար մեկ է, ի՞նչ երգ է, ո՞վ է երգել նախկինում, եթե նրանց դուր գա կլսեն, եթե դուր չգա՝ չեն լսի: Ցավը հոգումս հասկանում եմ, որ ես էլ այդ մարդկանցից եմ դարձել ու կորցրել եմ նախնիներիս փոխանցած երգերի իմաստը: Բայց չեմ մոռացել, որ երգը նախկինում իմ նախնիների ոգեշնչողն է եղել՝ թե տխուր, թե ուրախ պահերին: ԵՐԳԸ ՆՐԱՆՑ ԶԵՆՔՆ Է ԵՂԵԼ:
Հեղինակ՝ Մանե Հակոբջանյան