Ամանորյա իրական նվեր

Картинки по запросу счастьеԱմանորյա նվերներ… Ոմանց համար ամենակարևոր բանը Ամանորյա այդ «խառնաշփոթի» մեջ… Ոմանք երազում են ստանալ այս, կամ այն իրը, ոմանք խնդրում են այդ նվերները, ոմանք էլ պահանջում են… Ինչի՞տ է պետք նվերը, եթե այդ նվերի համար քո հարազատը, ընկերը, կամ բարեկամը այս, կամ այն զոհողությանն է գնալու… Մի թե՞ ավելի կարևոր բան կա քան քո հարազատի առողջությությունը, կամ երջանկությունը… Ինձ համար ամենալավ ամանորյա նվերը դա իմ սիրելի մարդկանց երջանկությունն է: Եթե ինձ շրջապատեն երջանիկ մարդիկ, ես կդառնամ ամենաուրախ, ամենաերջանիկ ու ամենազվարթ մարդը այս աշխարհում….

Հեղինակ՝ Մանե Հակոբջանյան

Երազելով վաղվա օր

Картинки по запросу galaxyԵրազները, մարդկանց մի մասնիկն են… Երազները օգնում են լինել այնպիսին ինչպիսին ուզում ես… Չէ՞, որ հենց երազներում ես դու ստանում ազատություն… Մի բան, որ շատերը չունեն իրական կյանքում… Չէ՞, որ երազներում են կատարվում այն երազանքները, որոնք իրական կյանքում դժվար էլ կատարվեն… Երազներ… Գիշերային ու ուղղակի… Գիշերայինն ունի մի առանձնահատուկ ուժ: Այն քեզ դարձնում է բարի, որովհետև գիշերը մտածում ու երազում ես վաղվա օրվա մասին: Գիշերը, դու դառնում ես ավելի զգայուն ու սիրալիր… Ու հենց այդպես երազելով, երազելով վաղվա օրվա մասին դու ընկնում ես ուրիշ աշխարհ, ուր բոլորը քեզ նման են: Երազներով լի աշխարհ, որտեղ կատարվում են քո բոլոր երազանքները: Մի աշխարհ, ուր կգան քեզ հետ հարազատ մարդիկ: Մի աշխարհ, որտեղ դու կհանդիպես այն մարդկանց, ովքեր իսկապես թանկ են եղել քեզ համար… Եվ աշխարհ, որտեղ դու կլինես երջանիկ… Հենց այդպես, երազելով վաղվա օրվա մասին…

Երազելով վաղվա օրվա մասին

Похожее изображениеԵրազները լինում են տարբեր…… Երազներով մարդ կարողանում է ապրել: Երազներում կատարվում են մարդկանց երազանքները: Այնպիսինները որոնք իրական կյանքում չեն կատարվում: Երազները լինում են ուղղակի և յուրահատուկ: Ուղղկիներում հիշում ես քո անցածը: Իսկ այ յուրահատուկ երազներում երազում ես վաղվա մասին: Երազում ես ապագայի և գալիք իրադարձությունների մասին: Թե ինչ կլինի վաղը…. Ինչ կլինի ապագայում……………….

Ծիծաղ և փող

Картинки по запросу smile peopleՄարդիկ ապրում են տարբեր կյանքեր: Ոմանց մոտ կյանքը գույնզգույն է՝ լեցուն ծիծաղով, երջանկությամբ ու ուրախությամբ: Ոմանց մոտ կյանքը սև է՝ մռայլ, տխուր ու անիմաստ: Ոմանք ապրում են ուրիշների հաշվին: Ոմանք էլ իրենց ջանքերով փող են հավաքում: Փող: Մի բառ, որ, ոմանց կստիպի լավ ապրել, ոմանց եսասեր ու ինքնահավան դառնալ, ոմանք էլ ուղակի ժպտալ ու ծիծաղել: Հետաքրքիր է կյանքը…Երբ, ինչ-որ վատ բան ես ունենում, որ ընդհանրապես պետք չէ քեզ երջանիկ լինելու ու ծիծաղելու համար, դու ակամաից սկսում ես ծիծաղել… Ինչու՞… Ի՞նչ կա այդ թղթի կտորի մեջ, որ երջանկացնում ու ծիծաղ է բերում: Ծիծաղ: Մի բան, որ շատ կարևոր տեղ է զբաղեցնում մարդու կյանքում ու փոխում ամեն, ինչ՝ տրամադրությունտ, կյանքտ, աշխարհտ…

Հեղինակ՝ Մանե Հակոբջանյան

Այն, ինչին չես հավատում, իրականում չկա

Картинки по запросу տիեզերքԱստղեր, երկինք, տիեզերք… Ես թռչուն եմ, թռա ու նստեցի մի ծառի, որտեղից երևում է մեր տուն… Տե՛ս, արդեն ընկնում եմ, ահա հիմա կնկնեմ… Փաստորեն երազ էր, երևակայություն, մի բան, որին ես հավատացի: Հավատում ես՝ կատարվում է, չես հավատում՝ անհնար է կատարվի: Այն  ինչին ձգտում ես, հասնում ես անպայման, ու վերջ… Ամեն ինչ վերջացավ, հասար ու վերջ… Էլ տեղ չկա, էլ ու՞ր: Չեմ հավատում, էլ չկա տեղ, ու՞ր գնամ, ու՞ր թռչեմ, ու՞ր ձգտեմ…

Հեղինակ՝Մանե Հակոբջանյան