Երազները, մարդկանց մի մասնիկն են… Երազները օգնում են լինել այնպիսին ինչպիսին ուզում ես… Չէ՞, որ հենց երազներում ես դու ստանում ազատություն… Մի բան, որ շատերը չունեն իրական կյանքում… Չէ՞, որ երազներում են կատարվում այն երազանքները, որոնք իրական կյանքում դժվար էլ կատարվեն… Երազներ… Գիշերային ու ուղղակի… Գիշերայինն ունի մի առանձնահատուկ ուժ: Այն քեզ դարձնում է բարի, որովհետև գիշերը մտածում ու երազում ես վաղվա օրվա մասին: Գիշերը, դու դառնում ես ավելի զգայուն ու սիրալիր… Ու հենց այդպես երազելով, երազելով վաղվա օրվա մասին դու ընկնում ես ուրիշ աշխարհ, ուր բոլորը քեզ նման են: Երազներով լի աշխարհ, որտեղ կատարվում են քո բոլոր երազանքները: Մի աշխարհ, ուր կգան քեզ հետ հարազատ մարդիկ: Մի աշխարհ, որտեղ դու կհանդիպես այն մարդկանց, ովքեր իսկապես թանկ են եղել քեզ համար… Եվ աշխարհ, որտեղ դու կլինես երջանիկ… Հենց այդպես, երազելով վաղվա օրվա մասին…
